ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Երևանում բացվել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր , ՀՀ վաստակավոր բժիշկ՝ Ալեքսանդր Մալայանի ավան տեսողության վերականգնման կենտրոնը
![Երևանում բացվել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր , ՀՀ վաստակավոր բժիշկ՝ Ալեքսանդր Մալայանի ավան տեսողության վերականգնման կենտրոնը Երևանում բացվել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր , ՀՀ վաստակավոր բժիշկ՝ Ալեքսանդր Մալայանի ավան տեսողության վերականգնման կենտրոնը](up/article/big/file_62841_7450908.jpg)
Երևանում բացվել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր , ՀՀ վաստակավոր բժիշկ՝ Ալեքսանդր Մալայանի ավան տեսողության վերականգնման կենտրոնը: Պրոֆեսոր Ա.Մալայանը Հայաստանում աչքի միկորվիրաբուժության հիմնադիրն է, ով իր մասնագիտական ազգանպաստ ճանապարհը սկսել է 1972 թվականից: Որոշ ժամանակ լինելով հոր՝ ականավոր ակնաբան Սերգեյ Մալայանի գործընկերը, Ալեքսանդր Մալայանը ստեղծել է հայկական ակնաբուժության ավանդական դպրոցը, որի սաներն արդեն տասնամյակներ շարունակում են իր ուղին: 1978-ին ՀԽՍՀ առողջապահության նախարարության որոշմամբ, Հանրապետական ակնաբուժական կլինիկայի բազայի հիման վրա, Ա. Մալայանը կազմակերպել է այդ ժամականի համար նորարար վիրաբուժական հանրապետական կենտրոնը, որն առ այսօր սպասարկում է և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ արտերկրից ժամանող հազարավոր այցելուների: Հոր՝ Ս.Վ. Մալայանի անունը կրող ակնաբուժական կենտրոնը, Ալեքսանդր Մալայանը տնօրինել է 28 տարի:
Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ Ա.Մալայանը 1984-2018 եղել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժը:1984-1988թթ. Հայաստանում առաջին անգամ նա է կլինիկական պրակտիկայում ներդրել տեսողության վերականգնման միկրովիրաբուժական հիմնային մեթոդները՝ կատարակտայի հեռացում արհեստական ոսպնյակի տեղադրմամբ, կատարակտայի հեռացումը ուլտրաձային մեթոդով-Ֆակոէմուլսիֆիկացիա, ներթափանցող եղջերաթաղանթի փոխպատվաստում (կերատոպլաստիկա), վիտրեկտոմիա և այլն: 1992-2022 թթ. հանդիսանում էր ԵՊԲՀ «Աչքի հիվանդություններ» ամբիոնի վարիչ:
1996 թվականից՝ Հայ-ամերիկյան մարդասիրական ծրագրի բժշկական տնօրենն է, իսկ 1992-ից մինչև 2020 թվականը եղել է Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր տնօրենը։
2012-2021թթ. նախագահել է Հայաստանի ակնաբույժների ասոցիացիան: 2006-ին պարգևատրվել է Մխիթար Հերացու անվան ոսկե մեդալով: 2012-ին «Հանուն խաղաղ Կովկասի» անվան ոսկե մեդալով:
Ալեքսանդր Մալայանը հեղինակ է 150-ից ավել գիտական աշխատությունների, 10 ռացիոնալիզատորական առաջարկությունների, 4 դասագրքերի, ինչպես նաև հայերեն լեզվով ակնաբուժության դասագրքի՝ «Անհետաձգելի ակնաբուժական օգնություն»: Համահեղինակ է «Ռազմադաշտային ակնաբուժություն», «Նեյրոօթալմոլգիա», «Comprehensive Eye examination» ուսումնական ձեռնարկների: Հեղինակել է 5 մեթոդական հանձնարարականներ և 1 մենագրություն՝ «Տեսողական օրգանի վնասվածքները երկրային աղետների ժամանակ» թեմայով:
Ա.Մալայանի անմիջական ղեկավարությամբ պաշտպանվել են դոկտորական 4 աշխատանքներ և թեկնածուական 11 թեզեր:
Նոր ակնաբուժական կենտրոնի հիմնադրման գաղափարը եղել է Ալեքսանդր Մալայանի դստեր, հոր երկարամյա տարիների գործընկեր՝ Զառա Մալայանի վաղեմի ցանկությունը: Այն դարձել է իրականություն՝ մանրակրկիտ ուսումնասիրության, նվիրումի և աշխատանքային փորձի արդյունքում:
Նորաբաց կենտրոնը կրում է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանի անունը և չի հանդիսանում Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մասնաճյուղը: Զառա Մալայանը շուրջ 16 տարի եղել է Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի փոխտոնօրենը՝ մինչև 2020թ. և ղեկավարել է կենտրոնի հասարակայնության հետ կապերը, կազմակերպել արտաքին շուկաների և մարդկային ռեսուրսների հարցերը, եղել է կազմակերպչական որոշումների կենտրոնում:
Տարիներ շարունակ լինելով ակնաբուժական կլինիկայի հիմնախնդիրներին քաջատեղյակ՝ 2023թ. Զ.Մալայանը իրագործեց իր նախագիծը, որը յուրովի հարգանքի դրսևորում է հոր՝ Ա.Մալայանի ականաբուժության ոլորտում ստեղծած արժեքների գնահատման և պահպանման: Այս նորաբաց կենտրոնում շարունակվելու են Ա.Մալայանի հիմնադրած ակնաբուժական մասնագիտական ավանդույթները և կենտրոնը աշխատելու է նրա բժշկական համոզմունքներին հավատարիմ, որն է անմնացորդ նվիրում աշխատանքին և պատասխանատվության խորը գիտակցում:
Կենտրոնի հիմնական գործառույթն է՝ տեսողության բարձրակարգ ախտորոշիչ, բուժական և էսթետիկ ծառայությունների տրամադրումը, որով կարելի է ժամանակին կանխել վաղ փուլում գտնվող տեսողական բազմաթիվ խնդիրներ: Երիտասարդ բարձրակարգ մասնագետների կողքին, ովքեր ավարտել են Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի արդինատուրան՝ նորաբաց կենտրոնում կաշխատեն նաև փորձառու բժիշկներ: Կենտրոնը կառաջարկի բարձրակարգ հետազոտական, առայժմ ոչ բարդ վիրահատական ծառայություններ, որոնք կիրականացվեն ժամանակակից տեխնիկայով հագեցած կլինիկայում, կիրականացվեն տեսողության բուժմանը և վերականգնմանն ուղղված բազմատեսակ ծառայություններ:
Ձեր տեսողությունը՝ մեր առաջնահերթությունն է…
Հասցե՛ Ձորափի 4/3
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![«Որակն առողջության գրավականն է» խորագրով միջոցառում. erebunimed.com «Որակն առողջության գրավականն է» խորագրով միջոցառում. erebunimed.com](up/article/small/file_64228_9866048.png)
«Որակն առողջության գրավականն է» խորագրով միջոցառումն առիթ էր գնահատելու բուժքույրերի, մանկաբարձների, դեղագետների, ինչպես նաև երկար տարիներ...
![](images/calendar.png)
![Կլինիկական դեպք․ աուտոիմուն թիրեոդիտի հազվադեպ հանդիպող դեպք. armeniamedicalcenter.am Կլինիկական դեպք․ աուտոիմուն թիրեոդիտի հազվադեպ հանդիպող դեպք. armeniamedicalcenter.am](up/article/small/file_64216_7164590.jpg)
Սույն թվականի մարտ ամսին «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել 32-ամյա տղամարդ՝ պարանոցի առաջային մակերեսի ուռուցքանման գոյացության կապակցությամբ...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Հիշողության բարելավման խմբակ` տարեցների համար ՀՀ ԱՆ. Հիշողության բարելավման խմբակ` տարեցների համար](up/article/small/file_64202_7680672.jpg)
Սմարթֆոններով անդադար թերթվող տեղեկատվությունը, արտաքին գործոնները բացասաբար են ազդում մեր հիշողության և ուշադրության կենտրոնացման վրա...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է արտահիվանդանոցային բաժանմունքը ՀՀ ԱՆ. «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է արտահիվանդանոցային բաժանմունքը](up/article/small/file_64201_6019993.jpg)
«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվեց վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմունքը...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Համալսարանական հիվանդանոցները` Գիտական խորհրդի նիստի հագեցած օրակարգում ԵՊԲՀ. Համալսարանական հիվանդանոցները` Գիտական խորհրդի նիստի հագեցած օրակարգում](up/article/small/file_64203_1986708.jpg)
Գիտական խորհրդի հերթական նիստն անցկացվեց ապրիլի 30-ին: Առանցքում էր Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանի տարեկան հաշվետվությունը...
![](images/calendar.png)
![Նաիրի ԲԿ-ի վիրաբույժներին հաջողվել է փրկել զարկերակի մեծ անևրիզմով պացիենտի փայծաղը. nairimed.com Նաիրի ԲԿ-ի վիրաբույժներին հաջողվել է փրկել զարկերակի մեծ անևրիզմով պացիենտի փայծաղը. nairimed.com](up/article/small/file_64188_66392.png)
«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել է լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծաղային զարկերակի մեծ անևրիզմը՝ պահպանելով պացիենտի փայծաղը...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Իմունականխարգելմանը նվիրված մասնագիտական քննարկում ԵՊԲՀ. Իմունականխարգելմանը նվիրված մասնագիտական քննարկում](up/article/small/file_64186_2407110.jpg)
Իմունականխարգելման եվրոպական շաբաթվա շրջանակում ԵՊԲՀ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնակցությամբ և Կարիերայի կենտրոնի...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Գործարկվել է որակի բարելավման ռազմավարական փորձարարական ծրագիրը ՀՀ ԱՆ. Գործարկվել է որակի բարելավման ռազմավարական փորձարարական ծրագիրը](up/article/small/file_64184_4269523.jpg)
Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարական փորձարարական ծրագիրն արդեն ներդրվել է հանրապետության մի քանի բժշկական կենտրոնում...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Մեկնարկել են «Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի» դասընթացները ՀՀ ԱՆ. Մեկնարկել են «Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի» դասընթացները](up/article/small/file_64183_8837311.jpg)
Երևանում մեկնարկել են «Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի» (ՀԱԱԲԹ) 15-օրյա վերապատրաստման դասընթացները...
![](images/calendar.png)
![«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am](up/article/small/file_64163_5931939.jpg)
Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Առողջ և ակտիվ ապրելակերպը տարիքային սահմանափակում չի ճանաչում ՀՀ ԱՆ. Առողջ և ակտիվ ապրելակերպը տարիքային սահմանափակում չի ճանաչում](up/article/small/file_64159_6421918.jpg)
Երևանի 7 վարչական շրջանում մեկնարկել է «Ավագ սերնդի շրջանում ֆիզիկական ակտիվության խթանման» հանրային արշավը...
![](images/calendar.png)
![600 գրամ քաշով երեխա. erebunimed.com 600 գրամ քաշով երեխա. erebunimed.com](up/article/small/file_64087_6157259.jpg)
Նկարում Սերինեն է, ծնվելուց հետո 90 օր գտնվել է Էրեբունի ծննդատան նորածնային բաժանմունքում: Նա ծնվել է հղիության 25-րդ շաբաթում...
![](images/calendar.png)
![Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման և հեղինակավոր Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթաց «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման և հեղինակավոր Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթաց «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com](up/article/small/file_64074_5133422.jpg)
«Էրեբունին» հանրապետությունում որպես խոշոր, բազմապրոֆիլ և առաջատար բժշկական կենտրոն մշտապես արդիականացվում է, վերազինվում գերժամանակակից սարքավորումներով...
![](images/calendar.png)
![Հազվադեպ դեպք վիրաբուժությունում. erebunimed.com Հազվադեպ դեպք վիրաբուժությունում. erebunimed.com](up/article/small/file_64057_2531328.jpg)
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, կրիտիկական ցուցանիշներով՝ գրեթե անգիտակից, բարձր ջերմությամբ...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն